Վերջին տարիներին այնքան ապօրինի զենք ու զինամթերք հայտնաբերվել, որով կարելի է զինել մի քանի գունդ։ Այս մասին գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ հայտնելով, որ երեկ՝ հուլիսի 16-ին, հերթական զենք, զինամթերքի հայտնաբերման դեպքն է արձանագրվել։
Ոստիկանության Էրեբունու բաժնում և ոստիկանություն Նուբարաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի բնակիչներից մեկը, ով Արցախյան 44-օրյա պատերզմի մասնակից է, այնտեղից իր հետ զենք և զինամթերք է բերել։ Էրեբունու և Նուբարաշենի ոստիկանները, ապա նրանց միացած ՀՀ ոստիկանության Էրեբունու տարածքի վետերանների կողմից բացատրական աշխատանքներ է իրականացվում, այդ քաղաքացու հետ, ով կարճ ժամանակ անց ոստիկաններին հայտնում է, որ ինքը նշված զենք, զինամթերքը թողել է Նուբարաշեն վարչական շրջանի փողոցներից մեկի ձորակում, ուռենիների հատվածում։
Ոստիկաններն ու պարեկները քաղաքացու մատնանշած վայրում հայտնաբերում են կասկածելի պարկ։ Տեղում ոստիկաններն ու քննիչները բացելով կասկածելի պարկը, այնտեղ հայտնաբերում են 1 միավոր Կալաշնիկովի ձեռքի գնդացիր՝ «PIK-74MC» տեսակի, նախատեսված 7,62×39մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, ծալովի խզակոթով, 2017թ. արտադրության, գործարանային համարի, իր փամփշտակալով լիցքավորված, որի մեջ լինում է 40 հատ 7,62×39մմ տրամաչափի փամփուշտներ և 2 հատ մարտական նռնակ՝ Ֆ1 և ՌԳԴ-5 տեսակի, մեկ հատ պայթուցիչ։
Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրաջնների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հայտնաբերված Կալաշնիկովի ձեռքի գնդացիրը համարվում է աշխարհի ամենահզոր զենքերից մեկը և ամեն քաղաքացի չէ, որ ունի հնարավորություն այն իր մոտ ունենալու համար։
Նյութի աղբյուր