Կրակոցներ Սևանի «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում․ կա 1 զոհ, 2 վիրավոր․ Մանրամասներ դեպքի վայրից

Երեկ՝ հուլիսի 17-ին կրակոցներ, սպանություն, սպանության փորձի դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում,

ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Սևանի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված ռեստորանային համալիրի բակում հայտնաբերել են ատրճանակից կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, իսկ առանձնասենյակներից մեկում հայտնաբերել են ատրճանակ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածքներով «Սևան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Արսեն Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Էդգար Աֆյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Աղասի Ալոյանը։

Ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Սևանի բաժին և տեղեկացրել են, որ վիրավորներից Ա․ Աֆիյանը գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում սպանություն, սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *