Ի՞նչ են պատմում Սևանցիները՝ Հայաստանը ցնցած uպանությունից

hraparak.am-ը գրում է․

Սևանի Բոհեմիան Ռեզորթ հյուրանոցային համալիրում երեկ երեկոյան տեղի ունեցած սպանությունից սեւանցիները ցնցված են: Քաղաքի կեսը ողջ գիշեր հիվանդանոցում է անցկացրել․․․

«Ցավ ենք ապրում, Արսեն Աֆիյանը սեւանցիների կողմից հարգված, սիրված էր, ատամնաբույժ էր, ուներ իր կլինիկան, 3 երեխաների հայր էր»:

Սեւանցիները մեզ պատմեցին, որ Արսենի մոտ է աշխատում Աղասի Ալոյանի տղան: Աղասին եւս վիրավորվել է` նա Բոհեմիան Ռեզորթ հյուրանոցի անվատանգության աշխատակիցն է:

Ինչ է պատահել համալիրի ռեստորանում. Արսենն, իր հորեղբոր տղայի՝ Էդգարի հետ է եղել: Վեճը սկսվել է բարձր խոսելու եւ ծիծաղելու պատճառով: Մեկը մյուսին դիտողություն են արել, վեճ է ծագել, հետո վերածվել է ծեծկռտուքի, որին հաջորդել են կրակոցները:

Որովայնի շրջանում վիրավորված Արսենը` մեքենան վարելով հասել է Սեւան, որտեղ ինքնազգացողությունը վատացել է, եւ մեքենան շուռ է եկել ջրահեռացման փոսը: Այդտեղից Արսենին եւ էդգարին սեւանցիներն են տեղափոխել հիվանդանոց:

«Մի ստից ու չնչին խոսակցությունը մարդու կյանք արժեցավ»,- ասաց զրուցակիցս: Արսենը «Սարգիս Մուրադյան» դաշինքի ավագանու անդամ էր:

Ավելի վաղ գրել էինք, որ Արա և Ալիկ Բանդուրյանների տղաներն են մասնակցել վիճաբանությանը եւ ձերբակալվածներից մեկն էլ Արա Բանդուրյանի որդին է` 19-ամյա Լյովայի Արայի Բանդուրյանը: Մյուս ձերբակալվածը 40-ամյա Միսակ Փաշիկյանն է:

Սեւանում խիստ կասկածում են, որ Բանդույաններից որեւէ մեկը պատիժ կկրի, քանի որնրանք տասնամյակներ շարունակ հանցագործություններ են կատարում եւ ազատվում:

Իսկ վերջին շրջանում նրանց հովանավորում են ՔՊ-ականները, մասնավորապես` խոսվում է, որ պատգամավոր Հայկ Սարգսյանի հովանավորության ներքո են գտնվում (շիշ բռնողի):

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *