Ամեն օրդ սկսիր այս հյութով, և որովայնի ճարպի խնդիրը կդադարի քեզ անհանգստացնել: Հյութը նաև շատ համեղ է, բոլոր բաղադրիչները հեշտ է գտնել սառնարանում: Եթե ուզում ես հրաշալի ինքնազգացողություն և ֆիզիկական լավ վիճակ ունենալ, աշխատիր ուշադրություն դարձնել նրան, ինչ ուտում ես:
Նորմավորիր չափաբաժիները, ավելի շատ միրգ, բանջարեղեն, ամբողջական հատիկեղենից մթերքներ օգտագործիր, ամբողջովին բացառիր քաղցրավենիքներն ու շաքարավազը: Եվ իհարկե, սննդակարգումդ ներառիր ճարպերի այրման համար կանաչ հյութը:
Բաղադրիչները՝ 1 վարունգ, 3 կտոր անանաս 1 ցողուն նեխուր, 1 ցողուն մաղադանոսի տերևներ Պատրաստումը՝ 1. Լավ լվա մրգերն ու բանջարեղենը: 2. Վարունգը շրջանաձև կտրտիր:
3. Մանր կտրտիր նեխուրը և մաղադանոսը: 4. Բոլոր բաղադրիչները լցրու բլենդերի մեջ: 5. Խառնիր: Կիրառումը՝ Հյութը խմիր առավոտները քաղցած վիճակում: Շաքարավազ կամ արհեստական քաղցրացուցիչներ չավելացնես: Ըմպելիքը խմիր ոչ ուշ, քան պատրաստելուց 15 րոպե հետո, որպեսզի չհասցնի կորցնել օգտակար հատկությունները: Այս հյութը վիտամինների շատ հարուստ աղբյուր է: Այն խմիր 7 օր և մոռացիր որովայնի ճարպի մասին:
Արդյունքը կարճ ժամանակում կնկատես, նաև քեզ ավելի առողջ և ուժեղ կզգաս: Այս հյութը մաքրում է, ուստի այն պետք չէ օգտագործել ամիսներ: Հետևիր օրգանիզմիդ ցանկացած տհաճ արձագանքին: Եթե ինչ-որ բան այնպես չլինի, դադարեցրու օգտագործումը:
Նյութի աղբյուր