Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան ֆեյսբուքյան էջում հայտնում է․
«Խորին ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մրցավար, մարզուհի Ալիսա Ասոյանը:
Ալիսան 21 տարեկան էր, Հայաստանի երիտասարդական և մեծահասակների առաջնությունների բազմակի չեմպիոն, ֆեդերացիայի լավագույն մրցավարներից։
Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 20-ին, ժամը 17:00-ից Կարմիր բլուր սգո սրահում, հասցեն` ք. Երևան, Չարբախ, Շիրակի 74/1»։