Սպանված Արսեն Աֆիյանը Սևանում հայտնի ատամնաբույժ էր․ Նոր մանրամասներ

հուլիսի 17-ին կրակոցներ, սպանություն, սպանության փորձի դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Սևանի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով  շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել 3 քաղաքացու։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։ 

Ոստիկաններն ու քննիչները նշված ռեստորանային համալիրի բակում հայտնաբերել են ատրճանակից կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, իսկ առանձնասենյակներից մեկում հայտնաբերել են ատրճանակ։ 

Մինչ փորձաքրեագետները աշխատում էին դեպքի վայրում, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածքներով «Սևան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Արսեն Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Էդգար Աֆյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Աղասի Ալոյանը։ 

Ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել դարձյալ ոստիկանության Սևանի բաժին և տեղեկացրել են, որ վիրավորներից Ա․ Աֆիյանը գիտակցության չգալով մահացել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիճաբանությունը, որը հետո վերածվել է կրակոցների, «մի կաթիլ մեղրի» պատմություն է եղել։

Մահացած Ա․ Աֆիյանը Սևանում եղել է հայտնի ատամնաբույժ, իսկ ոստիկանները կարողացել են մասնակիցներից մի քանիսին տաք հետքերով վնասազերծեն, որոնցից մեկը քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի տղան է՝ Լևոն Բանդուրյանը։ 

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *