Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Զավենը բռնեց կյանքի մեկ այլ ճանապարհ` հրաժեշտ տալով մեզ, բայց ինչպիսի՞ն էր այդ կյանքը, որն ապրեց մեր կողքին.
Դա սիրով, պայքարով և լավատեսությամբ լի մի կյանք էր։ Այս լուսանկարում Զավենը դեռևս հաղթահարում էր ծանրագույն հիվանդություն և միաժամանակ վիրավորում էր ստացել 2018 թվականին` հանրային ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից կիրառված անթույլատրելի հատուկ միջոցներից։
Մինչև վերջերս հույս ուներ, որ կպատժվեն այդ հրամանն արձակածները…
Խաղաղություն գտիր, Զավեն ջան, ու միշտ այդ լույսը, որը դեմքիդ է եղել, թող ուղեկից լինի քեզ»։
Նյութի աղբյուր