Ձմերուկը ունի բացառիկ օգտակար հատկություններ․ Իմացեք դրանք, մինչ ուտելը

Ձմերուկ, ամռան այս ամիսների ամենապահանջված և համեղ մթերքներից մեկը։ Այն ունի ինչպես օգտակար այնպես էլ վնասակար հատկություններ։ Մինչ ձմերուկի առավելություններն ու օգտակարությունը ներկայացնելը, իմացեք, թե ինչ վնասակար հատկություններ և հակացուցումներ ունի ձմերուկը։ Ի՞նչ վնասակար հատկություն ունի ձմերուկը և ու՞մ է այն հակացուցված։

Բաղադրությունը: Ջուր` 88-95%, շաքարներ` 3-10%, ազոտային նյութեր` 1-1,2%, ճարպեր` 0,1-0,15%, բջջաթաղանթ` 2-2,4%: Պարունակում է 7-40 մգ վիտամին C, 1-1,2 մգ վիտամին A, B խմբի վիտամիններ, 14 մգ կալցիում, 64 մգ կալիում, 224 մգ մագնեզիում, 7 մգ ֆոսֆոր, 1 մգ երկաթ: Ձմերուկը հարուստ է նաև ֆոլիոթթվով, շաքարով (հատկապես ֆրուկտոզա) և այլն։ Ձմերուկը իջեցնում է արյան ճնշումը։ Արյան ճնշումը կարելի է կարգավորել՝ նաև սննդակարգ ներառելով մթերք, որն օգնում է այդ գործում։ Դրանցից մեկը ձմերուկն է։

Ձմերուկը մեծ քանակով կալիումն և մագնեզիում է պարունակում, որոնք շատ օգտակար են ճնշման համար։ Սերմերն ունեն արյունահոսությունը կանգնեցնող, հակաճիճվային, հակադեղնախտային հատկություն: Հարուստ լինելով պոտասիումով` ձմերուկը հրաշալի բնական էլեկտրոլիտ է` այսպիսով կարգավորելով նյարդերի ու մկանների աշխատանքը:

Պոտասիումն է որոշում մեր մկանների կծկման հաճախականությունն ու ուժգնությունը, ինչպես նաև կարգավորում օրգանիզմում նյարդերի գրգռվածություննը: Կարող է նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։

Ձմերուկը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք օգտակար են շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքարում։ Էնպես որ ձմերուկի ամենօրյա օգտագործումը մի շ՛արք օգուտներ կբերի ձեր օրգանիզմին, եթե իհարկե չունեք հակացուցում և վնասակար ազդեցություն ձմերուկից։ Եվ ինչպես մնացած մթերքները, ձմերուկ կերեք չափի մեջ։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *