Լավ լուր… Պատուհանից վայր ընկած 1․5 տարեկան երեխան 10 օր անց գիտակցության է եկել․ Ի՞նչ ախտորոշում են տվել բժիշկները

Արարատի մարզի Արարատ քաղաքում 2-րդ հարկի պատուհանից վայր ընկած 1․5 տարեկան երեխան տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։

«Ինտենսիվ ռեանիմացիոն միջոցառումներից հետո երեխայի վիճակը կայունացել է, գրանցվել է դրական դինամիկա, գիտակցության բարելավում։ Վիճակը կայուն է գտնվում է բժիշկների վերահսկողության տակ»,- փոխանցեցին բուժհաստատությունից։

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Արարատ քաղաքի Արարատյան զանգվածի շենքերից մեկի բնակարանի 2-րդ հարկի պատուհանից 1,5 տարեկան երեխան անզգուշաբար վայր է ընկել։ Նրան տեղափոխել էին Արարատի ԲԿ, այնուհետև Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Երեխայի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, ծանր գանգուղեղային վնասվածք, գանգի ոսկրերի կոտրվածք, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդ, կոմա, թոքերի սալջարդ, շնչական անբավարարություն 3-րդ աստիճան, միացված է արհեստական շնչառության սարք։ Երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- հայտնել էին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *