Երեկ՝ հուլիսի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապ շօգնության բժշկուհին, պարեկները, ոստիկանության տեսուչը և «Արմենիա» ԲԿ-ի բուժանձնակազամը մի քանի ժամ շարունակ չեն կարողացել հստակ պատասխան ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, թե ինչ է լինելու անօգնական վիճակում առողջական խնդիրներ ունեցող քաղաքացու հետ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեկ շտապօգնությունում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անօգնական վիճակում գտնվում է փողոցում։ Շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ընդունարանում գտնվող կին աշխատակիցը հայտնել է, որ նա իրենց բուժառուն չէ, քանի որ փաստաթղթեր չունի ու մինչ ներկաները փորձել են այդ կնոջը հայտնել, որ բուժառուն առողջական խնդիրներ ունի և ճիշտ կլինի, որպեսզի բժիշկները օգնություն ցուցաբերեն, նա պնդել է իրենը՝ ասելով, որ եթե նրա մոտ անձը հաստատող փաստաթուղթ չկա, ապա իրենք ոչինչ չեն անի։
Ֆոտոլրագրողի հարցին, թե այսինքն, եթե տվյալ պահին նրա մոտ փաստաթուղթ չկա, պետք է մահանա՞, պատասխան չի հնչել։ Ի վերջո, բժիշկները կատարել են ոտքերի վերքերի մշակման աշխատանքներ։
Այդ ընթացքում համայնքային ոստիկանության տեսուչը հեռախոսով կապ է հաստատել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինչ-որ աշխատակցի հետ ու հայտնել, որ պետք է նրանց ներկայացուցիչը լինի: Ժամանել են, գրանցել քաղաքացու տվյալները և այդքանով իրենց գործը համարելով ավարտված՝ հեռացել հիվանդանոցից, մինչդեռ նրանք պետք է բուժառուին տեղափոխեին խնամքի կենտրոն…
Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ տղամարդը «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: