Ձեզ վիրավորողը միայն մեկ առաքելություն ունի՝ ձեզ ցավ պատճառել։ Զիգմունդ Ֆրեյդն ասել է. «Ուժեղ անհատականությունը երբեք իր վրա չի վերցնում ուրիշների պնդումների բեռը»:
Ինչպե՞ս իրականում դիմակայել վիրավորանքներին և վատ պահվածքին:
Մի վիճեք, այլ հանգիստ դեմքով ասեք «այո» ցանկացած բացասական ենթադրության։ Հանգիստ «այո»-ի ուժն ի վիճակի է լուծարել ցանկացած հոգեբանական ճնշում, քանի որ դուք պարզապես զրկում եք մարդուն ինչ-որ բանով ձեզ վիրավորելու հնարավորությունից և չեք պաշտպանվում հակառակն ապացուցելով, այլ պարզապես արժեզրկում եք նրա յուրաքանչյուր հարձակումը՝ զրկելով թշնամուն իր նպատակից։
Ի լրումն կախարդական «այո»-ով վիրավորանքներից պաշտպանվելուն, կարևոր է զարգացնել ինքնագնահատականը:
Թույլ մի տվեք, որ ձեր աշխարհը կախված լինի արտաքին դատողությունից: Առողջ ինքնագնահատականը սեփական անձի գնահատումն է, իսկ սեփական անձի մասին կարծիքը՝ արժեքային դատողություն է, հաճախ մակերեսային և լավագույն նպատակներ չհետապնդող, իսկ առաքելությունը կարող է լինել նվաստացումը, իրեն ավելի բարենպաստ լույսի ներքո ներկայացնելը և վիրավորանքը:
Նյութի աղբյուր