Մահացել է բժիշկ Գևորգ Ազարյանը

Ցավով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 3-ին, 57 տարեկանում հանկարծամահ է եղել «Ալավերդու Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Գևորգ Պետրոսի Ազարյանը՝ լավ բժիշկ, լավ մարդ, լավ ընկեր։ Այս մասին հայտնում են ԲԿ-ից։

«Ողջ կյանքում նա իր գործի նվիրյալն էր, ով փրկել է բազմաթիվ կյանքեր:

Ցավակցում ենք հարազատներին, ընկերներին ու կոլեգաներին և կիսում այս խորը վիշտը:

Հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին, ժամը 16:00-ից՝ սգո սրահում: Հուղարկավորությունը՝ օգոստոսի 7-ին, Երևանում՝ շարժվելով Ալավերդիից ժամը 09:30-ին:

Ննջիր խաղաղությամբ, մեր լավ ընկեր»,-նշվում է հայտարարության մեջ։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *