Հեռուստահաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավալի լուր:
74 տարեկան հասակում կյանքից հեռացավ մեր լավ բարեկամ, վիրտուոզ-ակորդեոնահար Աշոտ Ղևոնդյանը, ով նաև տաղանդավոր և սիրված դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանի ավագ եղբայրն էր:
Այժմ նրանք կրկին միասին են:
Աստված հոգիդ լուսավորի Աշոտ ջան:
Եկեք կրկին միասին վայելենք Աշոտի վիրտուոզ կատարումները»:
Նյութի աղբյուր