Աղստևում եղբայրներից մեկը փորձել է փրկել խեղդվող եղբորը և նույնպես անհետացել է․ Ի՞նչ մանրամասներ են հայտնի

Օգոստոսի 5-ին՝ ժամը 15:15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գետի մեջ՝ երկու եղբայրներ խեղդվում են։

Նշված վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցներ։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՆԳՆ-ից հայտնեցին, որ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են 31 փրկարար, 5 ջրափրկարար և գյուղի բնակիչներ։

Ժամը 17։33-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել տղամարդու դի։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *