mediahub.am-ը գրում է․ Քննիչները հայտնաբերել են 50-ամյա կնոջ և նրա 10-ամյա որդու դիերը․ աճյունները թաղված են եղել մոտ երկու մետր խորությամբ․
Ենթադրաբար մահացածն ապրել է որդու և 29-ամյա զուգընկերոջ հետ, հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչությունը։
Տղամարդու և երեխայի միջև պարբերաբար կոնֆլիկտներ են ծագել։ Մի վիճաբանության ժամանակ կասկածյալը մի քանի հարված է հասցրել տղայի գլխին։
Մեկ շաբաթ անց երեխան մահացել է ստացած վնասվածքներից։
Որից հետո կասկածյալը դիմել է իր ազգականին` հանցագործությունը թաքցնելու խնդրանքով։ Նրանք խեղդամահ են արել երեխայի մորը, դիակները տարել անտառ ու թաղել։ Դեպքը եղել է Կրասնոյարսկի երկրամասի Իլանսկի քաղաքում․․․
Տղամարդիկ կալանավորված են, իսկ սպանության հոդվածով գործ է հարուցվել։
Նյութի աղբյուր