«Մենակ ապրելու մեջ կա երկու լավ բան, վատ բաներն ավելի շատ են»․ Նազենի Հովհաննիսյանի նոր հարցազրույցը

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հյուրընկալվել է Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդաշարին և խոսել տարիքի, երիտասարդ հասակում ծնողներին կորցնելու, միայնակ ապրելու, երեխա չունենալու, դժվարություններն ինքնուրույն հաղթահարելու և երջանկության իր բանաձևի մասին։ BRAVO.am-ն առանձնացրել է զրույցի ուշագրավ հատվածները:

42-ի ամենակարևոր անելիքները

Չբարկանալ աշխարհի վրա, որովհետև ինչքան ավելի շատ բան ես հասկանում, այդքան գիտակցում ես, որ շատ բան կա փոխելու, ու դու թերացել ես, որովհետեւ քեզ թվում է՝ քեզնից էր կախված այդ փոփոխությունը։ Կարևորը չբարկանալն է առաջին հերթին ինքդ քեզ վրա այն ամենի համար, ինչ չես հասցրել անել, և այն բոլոր երևույթների համար, որոնց հետ դու համակարծիք չես, չես կարողանում ընդունել։

29-ում մայրիկին կորցնելու մասին

Եթե որևէ մեկը կասկածի, ապա ես ձեզ վստահ եմ ասում՝ կա հոգու անմահություն, ես տեսել ու զգացել եմ դա, որովհետեւ երբ գրկել էի մայրիկիս տաք մարմինը, հիշում եմ՝ տպավորություն էր, թե ինչ-որ մեկը ջե՜րմ բռնեց ուսերիցս, տարիների ծանրության բեռ վերցրեց ու տարավ։ Գուցե դա ինձ օգնեց ավելի տանելի տանել այն, ինչն անտանելի է։ Բայց ես շատ չարացել էի, երեւի, ինչպես բոլոր նորմալ մարդկանց դեպքում է լինում. կորստից հետո չարանում ես։ Առանց այդ էլ շատ շփվող չեմ, բայց այդ շրջանում ամիսներով չէի շփվում։ Ու հետո փոխեցի տան վայրը, աշխատավայրը, որովհետեւ այդ ճանապարհը, որն ինձ տանում էր իմ հին ու հարազատ վայրեր, ինձ շատ խոցում էր, նեղացնում։

Մայրս երիտասարդ էր իրականում ու կարող էր ապրել շատ երկար, ու բոլոր հայ մայրերին իմ միակ խնդրանքն այն է, որ պարզագույն առողջական հարցերը լուծելուց չխուսափեն. դա մեր նկատմամբ ազնիվ չէ։ Բժշկի այցելեք պարբերաբար։ Իհարկե, խոսքը հայրերին էլ է վերաբերում։

Միայնակ ապրելու դրական ու բացասական կողմերը

Մենակ ապրելու մեջ կա երկու լավ բան՝ երբ գնում ես տուն, ոչ ոք փեշերիցդ չի քաշքշում, չի պարտադրում ճաշ սարքել եւ այլն, ու դու կարող ես ուղղակի նստել բազմոցին՝ «հետ գալու» համար։ Երկրորդն էլ լռությունն է։ Վատ բաներն ավելի շատ են։ Դու գնում ես տուն, ու ճաշ չկա եփած։ Եթե ինչ-որ բան թափել ես, բարի եղիր ինքդ հավաքել, որովհետև կողքից օգնող չկա։ Եթե ունես վարձի խնդիր, այդ վարձը քո ուսերին է։ Դու, քո ծախսերը, քո հոգսերը, քո հարկերը, քո վարկերն ու քո խնդիրները։ Բարի եղիր, լուծիր։

Երեխաներ չունենալու մասին

Դե, դա մեր ձեռքերում չէ, բաներ կան, որ վերեւում են գրվում։ Ցանկությունը միշտ կա։ Ես դժվարությունների մասին նախընտրում եմ մասնակի խոսել։ Երկար տարիներ է՝ իմ անձնականի մասին չեմ խոսում. իմ սխալի վրա եմ դա սովորել։ Մարդիկ, միեւնույն է, ցանկանում են լսել անձնականի մասին՝ իր երջանիկ ավարտով։ Երբ որ լինի «Happy End»-ը, կխոսեմ դրա մասին։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *