Հրապարակվել է Բացառիկ տեսանյութ՝ 2 երիտասարդի խեղդվելու դեպքից

Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի տարածքում Աղստև գետում խեղդված քաղաքացիներից երկրորդի մարմինն է հայատնաբերվել, նա ևս Իջևանի բնակիչ էր։

Ազատամուտի վարչական ղեկավար Արտակ Չոբանյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ այսօր՝ օգոստոսի 7-ին, դեպքից 2 օր անց, առավոտյան ժամը 7։00-ի սահմաններում դեպքի վայրից մոտ 600 մետր հեռավորության վրա են հայտնաբերել խեղդված 2-րդ քաղաքացու՝ Իջևանի բնակիչ Աբգար Բայրամյանի դին։

«Ինչպես գիտեք, դեպքի օրը գետից դուրս էին բերել Իջևանի բնակիչ, 34-ամյա Հայկ Էդիլյանի դին, այսօր էլ գտել են 2-րդ քաղաքացու՝ 34-ամյա Աբգար Բայրամյանի դին։

2-ն էլ ամուսնացած էին, Էդիլյան Հայկը՝ 2 երեխա ուներ, Աբգար Բայրամյան չգիտեմ՝ երեխա ուներ, թե ոչ, բայց գիտեմ, որ կինը հղի է, երեխայի է սպասում»,- ասաց Արտակ Չոբանյանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ ՍՏՈՐև․

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *