Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում որոնողական աշխատանքներն ավարտվել են․ փրկարարները հայտնաբերել են քաղաքացու դին:
Երկօրյա որոնողական աշխատանքների արդյունքում օգոստոսի 7-ին՝ ժամը 07։10-ին, փրկարարները ջրահեղձման վայրից մոտ 600 մ հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերել են Ա․ Բ․-ի դին (ծնված 1990 թ.) և դուրս բերել ափ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Աղստև գետի մեջ երկու եղբայրներ խեղդվում են։ Ժամը 17։33-ին ջրափրկարարները ջրից դուրս էին բերել տղամարդու դի։
Օգոստոսի 5-ին մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել էին:
Աշխատանքներին ներգրավված են եղել ՆԳՆ ՓԾ 36 փրկարարական ծառայող, 4 ջրափրկարար, ոստիկաններ և ՊՆ զինծառայողներ։
ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, գետի ափամերձ գոտիներում (4 կմ հատվածում) կիրառվել են նաև ՆԳՆ ՓԾ և ՊՆ օդային հետախուզության միջոցներ՝ ԱԹՍ-ներ։
Նյութի աղբյուր