«Տավուշը հանուն հայրենիքի» հանգող շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը Արարատի մարզ է այցելել՝ հանդիպելու մի շարք համայնքների բնակիչների հետ։
Սայաթ-Նովա գյուղում Գալստանյանին դիմավորել են տեղաբնակներն ու համայնքապետը:
Գյուղի բնակիչներից մեկը, դիմելով Գալստանյանին, ասել է «Դու չե՞ս զգում ժողովրդին ինչ վիճակի մեջ ես գցում, ինչո՞ւ ես եկել, ի՞նչ ես ուզում ժողովրդից, թող հանգիստ ապրեն։ Ի՞նչ, Պուտին պապիկը քեզ վերևից արդեն կարգադրե՞լ է: Մինչև հիմա մի երեխա անվճար կնքած կա՞ս, ի՞նչ ես ուզում»:
Գալստանյանի աջակիցները սաստել են տղամարդուն, վերջինս՝ ի պատասխան հարցրել է, թե ով է կանչել Գալստանյանին իրենց համայնք, որին ի պատասխան՝ համայնքի վարչական ղեկավար Լևոն Սերոբյանն արձագանքել է՝ ինքը: Այս խոսքերից հետո բնակիչը հեռացել է, Գալստանյանն էլ հայտարարել, թե «մարդկանց միտքն ու կյանքը, հոգին թունավորվել եմ», այդ պատճառով են իրեն նման հարց տալիս:
Նյութի աղբյուր