Դերասան Թելման Խաչատրյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել Պորտուգալիայից՝ կից կիսվելով հետաքրքիր պատմությամբ:
«Նկարների հետ կապ չունի էն, ինչ հիմա կգրեմ։ Էս պատմությունը իմ հետ եղավ մի քանի օր առաջ, երբ Արամի փողոցով քայլում էի դեպի Մաշտոց՝ ընկերներիս տեսնելու: Մի ընտանիքի հանդիպեցի, իրենց կողքով անցա ու նկատեցի, որ երեխաները ուրախացան ինձ տեսնելուց, բայց ոչինչ չասեցին: Մի քանի քայլ գնացի առաջ ու երեխաներից մեկը, ով կլիներ տասնութ կամ տասնինը տարեկան, սկսեց գոռալ ոչ թե Թելման, այլ Թեհրան: Ես լսում էի, բայց չէի պտտվում, վստահ չէի, որ ինձ հետ էր: Հետո ձայնը ավելի էր մոտենում: Աղջիկը համ վազում էր դեպի ինձ համ գոռում՝ Թեհրա՜ն, Թեհրա՜ն: Ու վերջում, երբ ասեց՝ կանգնիր, քեզ հետ եմ, Թեհրա՜ն, ես պտտվեցի ու առաջին բանը, որ ասեցի՝ իմ անունը Թեհրան չի, Թելման ա: Դե նկարվեցինք, շփվեցինք, ես սկսեցի քայլել ու էդ պահին շատ ծիծաղալի էր ամեն ինչ իմ համար անունս լսել էդ տարբերակով ու էդ ինտոնացիայով:
Բայց, թե ինչի էսքան երկար գրեցի ու պատմեցի էս պատմությունը, քանի որ վերջերս անունիս հետ կապված ծիծաղելի դեպքեր շատ են լինում ու շատ են հարցնում, Թելմանը հայկական անուն է, թե ոչ: Թելման անունը հայկական ծագում ունի և ունի պատմական հնագույն կապեր։ Այն հին հայկական «Տիգրան» կամ «Տրդատ» անվան փոփոխումն է, որն արմատներ է ունեցել Հայաստանի թագավորական ընտանիքից»,- գրել է դերասանը:
Նյութի աղբյուր