Գոհարի քույրը՝ Կարինեն, օգոստոսի 9-ի առավոտյան տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ինչպես հաճախ լինում է շաքարային դիաբետ ունեցող ծննդկանների մոտ, Կարինեյի դեպքում ևս գերջրություն է նկատվել։
Քույրը նշում է, որ ԲԿ տեղափոխվելուց հետո արված հետազոտությունների արդյունքները, ըստ դինամիկայի, դրական չեն եղել։ Կեսարյան հատում այդպես էլ չի արվել։ Գոհարը նշում է, որ քույրն այդ 2 օրերին իրեն վատ է զգացել։
Մորը պտղի մահվան մասին հայտնել են երեկոյան սքրինինգի ժամանակ։ Սկզբում զանգել է ամուսնուն, հետո քրոջը՝ Գոհարին։ Կարինեն վախեցել է անգամ մահացած պտղին հեռացնելու համար նախատեսված վիրահատությունը նշված ԲԿ-ում անցկացնելուց։
Մանրամասները՝ տեսանյութում։