Որդու կողմից դաժանաբար սպանված Գայանեն դաշնակահարուհի էր․ Նոր մանրամասներ՝ այդ սարսափելի դեպքից

Այսօր՝ օգոստոսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Բագրատունյաց 16 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում։ 26-ամյա որդին դաժանությամբ սպանել է մորը՝ 65-ամյա Գայանե Կ.-ին և դիմել փախուսի։ Oragir.News-ը այցելեց դեպքի վայր, զրուցեց հարևանների հետ, որոնք մեզ հետ զրույցում ասացին, որ առավոտյան շենքում վիճաբանության ձայներ են լսել, փորձել են գնալ, օգնել հարևանուհուն, սակայն՝ ապարդյուն։

«Տան մինուճար տղեն էր, վերջերս իրան շատ տարօրինակ էր պահում։ Շքամուտքում մի օր բարևում էր հարևաններին, մեկ էլ նույնիսկ մեր բարևը չէր առնում։ Մայրը շատ լավ կին էր, խելոք, համեստ, խելացի։ Դաշնակահարուհի էր, չեմ հավատում, որ տիկին Գայանեն էլ չկա»,- ասաց հարևաններից մեկը։ Մեկ այլ հարևանուհի էլ մեզ հետ զրույցում նշեց, որ տղան սպանությունը կատարել է ու դեպքի վայրից փախուստի դիմել։

«Մենք էլ ձայներ լսեցինք, փորձեցինք օգնել, բայց տղան տան ներսից դուռը կողպել էր։ Մայրը օգնություն էր կանչում, բայց ոչինչ անել չէինք կարող։ Դեպքի ժամանակ երկուսով են տանը եղել»,- ասաց նա։ Հավելենք, որ ըստ տեղեկությունների՝ տղան ունեցել է հոգեկան խնդիրներ և հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոններից մեկում։ Երեկ էլ փորձել են նրան տեղափոխել հոգեկան առողջության կենտրոն, սակայն չեն կարողացել։

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 15-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 16 շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հայտնաբերել են տանտիրուհու՝ 65-ամյա Գայանե Կ.-ի դին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%A1%D5%B5%D5%BD%D6%85%D6%80-%D5%B8%D6%80%D5%A4%D5%B8%D6%82-%D5%AF%D5%B8%D5%B2%D5%B4%D5%AB%D6%81-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A3%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A5%D5%B6-%D5%A4%D5%A1%D5%B7%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B0%D5%AB-%D5%A7%D6%80-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%B4%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *