starnews.am-ը գրում է. ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան բավականին ակտիվ է սոցիալական իր էջերում և հաճախ է նոր հրապարակումներով հանդես գալիս։
Նա շատ անգամներ հարց ու պատասխան է կազմակերպում`այդպիսով շփվում իր հետևորդների հետ և պատասխանում իր մասին հետաքրքրող հարցերին:
Այսօր երգչուհու տանը տոն է: Նրա որդու`Ալեքսի ծնունդն է, ով բավականին մեծացել է:
Ինչպես երգչուհին է նշել`« թաթերիս վրա եմ կանգնում, որ գրկեմ»:
Արմինկան մի քանի կադրեր է հրապարակել,որտեղ որդին փչում է տոնական տորթի մոմերը:
«Էս տղայի մաման լինելը մեծագույն երջանկություն է` արդեն 15 տարի: Ծնունդդ շնորհավոր, հոգիս»,- գրել է երգչուհին: