Պայթյուն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ 14-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` օգոստոսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին են զանգահարել «Սևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ փամփուշտով համրիչ (թզբեհ) պատրաստելու ժամանակ տեղի ունեցած պայթունի հետևանքով «Ձախ դաստակի 3-րդ մատի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ավետիսյանի գլխավորությամբ։ Video Player Տեղում պարզվել է, որ այդ քաղաքացին Գեղարքունիքի մարզի բնակիչ 14-ամյա տղա է։

Պարզվել է նաև, որ հուլիսի 31-ին` ժամը 19։00-ի սահմաններում, Սևան քաղաքի  ֆուտբոլի խաղահրապարակից երեխան գտել է թելով իրար ամրացված թվով երկու հատ փամփուշտներ և պահել իր մոտ:

Օգոստոսի 2-ին` ժամը 13։30-ի սահմաններում, Սևան քաղաքի իր պապիկի կոշիկի արհեստանոցում, որտեղ ինքը եղել է միայնակ և փամփուշտները առանձնացրել է թելից ու փամփուշտներից մեկը ամրացրել է սեղանի մամլիչին և սղոցով կտրել փամփուշտի հետնամասը, որի ժամանակ տեղի է ունեցել պայթուն, ինչի հետևանքով նա ստացել է վերոնշված մարմնական վնասվածքը:

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ qննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով` երեխան սովորում է 8-րդ դասարանում։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%BA%D5%A1%D5%B5%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A7-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AB-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%81%D5%A5%D5%AC-%D5%A3%D5%A5%D5%B2%D5%A1%D6%80%D6%84%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D6%84%D5%AB-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%B8%D6%82%D5%B4-14-%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1-%D5%BF%D5%B2%D5%A1%D5%B6-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A1%D6%83%D5%B8%D5%AD%D5%BE%D5%A5%D5%AC

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *