Տիգրան Իզմիրլյանը հավերժ կմնա հայ ժողովրդի արժանի զավակ․ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս Տիգրան Իզմիրլյանի մահվան կապակցությամբ:

Հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի ազգային հերոս, մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի մահվան մասին:

Պարոն Իզմիրլյանի գլխավորությամբ «Իզմիրլյան» հիմնադրամը Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր: Հայաստանի անկախությունից ի վեր Տիգրան Իզմիրլյանն իր նախաձեռնություններով եղել է Հայաստանի Հանրապետության հանդեպ սիրո արտահայտման վառ օրինակ՝ նպաստելով մեր երկրում կրթության, առողջապահության ու այլ բնագավառների զարգացմանը:

Տիգրան Իզմիրլյանի գործունեությանն արժանին մատուցելու եւ մեր գնահատանքն արտահայտելու նպատակով այս տարի նրան շնորհվեց Հայաստանի բարձրագույն պարգեւը՝ Հայաստանի ազգային հերոսի կոչումը:

Տիգրան Իզմիրլյանը հավերժ կմնա հայ ժողովրդի արժանի զավակ:

Իմ ցավակցություններն եմ հայտնում Իզմիրլյանների ընտանիքին, հարազատներին եւ գործընկերներին՝ այս դժվար պահին մաղթելով նրանց ուժ եւ համբերություն»:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *