Հայտնի է` Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակվածների թիվը

Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման շուրջ 20 դեպք է գրանցել, մեկ մարդ մահացել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է անասնաբուժական գիտությունների թեկնածու Սերգեյ Չախմախչյանը։ Արևմտյան Նեղոսի տենդը սուր տրամսմիսիոն վիրուսային հիվանդություն է, որի տարածման ուղին մոծակներն են։

Վարակի տարածման պատճառներից է գլոբալ տաքացումը, երկրից երկիր տեղափոխվող վարակված թռչունները, որոնցից էլ մոծակը վիրուսը վերցնում ու փոխանցում է մարդուն: Video Player «Վարակման դեպքերը հիմնականում գրանցվել են Արարատի մարզում, մի քանի դեպք` Արագածոտնի մարզում։ Դեռ փորձում են պարզել, թե Հայաստանում ինչ տեսակի մոծակներն են առավել տարածում հիվանդությունը»,–ասել է Չախմախչյանը։ Նրա խոսքով` հիվանդությունը մեծամասամբ ընթանում է ասիմպտոմ։

Մինչև 85 % դեպքերում մարդիկ չգիտեն, որ վարակված են այդ հարուցիչով։ Մնացած դեպքերում մարդկանց մոտ կարող են ախտանշաններ լինել ջերմության, գլխավացի, ցանավորման տեսքով։ Հայաստանում վերջին 14 օրում Covid-19-ի «Օմիկրոն» ենթատեսակի 29 դեպք է գրանցվել Հիվանդության ինկուբացիոն շրջանը կարող է տևել 2-3 շաբաթ, բայց ավելի հաճախ տևում է 3-6 օր։ Վարակված մարդու ջերմությունը կարող է բարձրանալ 38-40 աստիճան, դողէրոցք սկսվել։ Հիվանդությանը բնորոշ են ուժեղ գլխացավը, փսխումները։

Վիրուսը բարդացման փուլում կարող է առաջացնել ընդհուպ մենինգոէնցեֆալիտ, որը միարժամանակ ուղեղի թաղանթի և ուղեղի բորբոքումն է։ «Հիվանդությունը հստակ բուժում չունի, միայն ըստ ախտանշանների է բուժում նշանակվում, չկա նաև պատվաստանյութ այս վարակի դեմ»,–ասաց մասնագետը։

Նա մարդկանց հորդորում է խուսափել ճահճուտ, խոնավ տեղերից կամ օգտվել այնպիսի հագուստից, որը կծածկի մաշկի բաց հատվածները։ Տան պատուհաններին պետք է տեղադրել հատուկ ցանցեր, օգտվել էլեկտրական սարքերից, որոնք վանում են մոծակներին կամ օգտվել միջատասխան սարքերից։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D5%AB-%D5%A7-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A1%D6%80%D6%87%D5%B4%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A5%D5%B2%D5%B8%D5%BD%D5%AB-%D5%BF%D5%A5%D5%B6%D5%A4%D5%B8%D5%BE-%D5%BE%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A9%D5%AB%D5%BE%D5%A8

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *