starnews.am-ը գրում է. Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր շոումեն, հաղորդավար Արամ Մելիքյանի մայրիկի և հայրիկի հարսանիքն է: Արամի ծնողները նշում են ամուսնության 40 ամյակը սակայն տարիներ առաջ պսակադրություն չեն ունեցել և այսօր ընտանիքը դա կազմակերպել է։
Արամն ու ընտանիքի մյուս անդամները ակտիվորեն հրապարակում են կադրեր, որտեղ երևում է որքան նրբանկատ է պատրաստվել ընտանիքն այս օրվան: Նրանք բոլորը կրում են սպիտակ զգեստներ: Հավելենք, որ օրվա հատուկ հյուրը Արմուշն է՝ ԱՄՆ-ից:
Արամ Մելիքյանը խնջույքի ժամանակ անակնակալ երգ է նվիրել ծնողներին, որի բառերը հուզել են նրանց.
«Իմ ուրիշ մայր, իմ թանկ, իմ ազնիվ՝ ամեն ինչ զոհած ու նվիրած, իմ քաղցր, իմ մամա»,- ահա այսպիսինն են Արամի երգի բառերը` նվիրված մայրիկին։
Նյութի աղբյուր