Ադրբեջանի իշխանությունները նախորդ տարվա սեպտեմբերից, ի թիվս Արցախի այլ ղեկավարների, ապօրինաբար կալանքի տակ են պահում 2022 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2023 թվականի փետրվարի 23-ը պետնախարար նշանակված Ռուբեն Վարդանյանին:
Այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները պնդում են, թե Վարդանյանի՝ այժմ օկուպացիայի տակ գտնվող Ստեփանակերտի աշխատասենյակում հայտնաբերվել է «Նախիջևանի ատլաս» կոչվող ատլասը: Report-ին տված հարցազրույցում «Ադրբեջանի քարտեզագիրներ» հասարակական ասոցիացիայի նախագահ Մուգաբիլ Բայրամովն ասել է, որ քարտեզը ներկայումս վերլուծության փուլում է:
2012 թվականին Հայկական ճարտարապետական հիմնադրամի կողմից հրատարակված ատլասը լի է կեղծիքներով։ Այն պնդում է, որ Նախիջևանը միշտ եղել է գավառ՝ հայկական պետությունների և մելիքությունների կազմում՝ դրանով իսկ տարածքային պահանջներ ներկայացնելով Ադրբեջանի դեմ։
«Ատլասի առաջին քարտեզը, ենթադրաբար, հիմնված է 2-րդ դարում հույն մտածող Պտղոմեոսի «Աշխարհագրություն» աշխատության վրա, իսկ «Մեծ Հայքում» տեղանունները տրված են հայկական տեղանուններով, սակայն այն վաղուց հայտնի է եղել աշխարհին։ Գիտական համայնքը 1000 տարի անց հայտնաբերել է միայն մեկ տարբերակ, որն այնուհետև երկու անգամ թարգմանվել է լատիներեն՝ միմյանց լիովին չհամապատասխանող ձևերով», – ասել է Բայրամովը:
Բայրամովը նշել է, որ ատլասի մի քանի կեղծված քարտեզները կամայականորեն կարմիր գծերով նշում են Նախիջևանի տարածքը՝ ծառայելով որպես էժանագին քարոզչություն Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները կեղծիքի միջոցով օրինականացնելու համար։
«Քարտեզագրությունը լուրջ ոլորտ է, և այն չի կարող վերածվել քաղաքական շահարկման գործիքի»,- ընդգծել է նա։
«Մտածելու տեղիք է տալիս, թե ինչու էր Վարդանյանն այդքան հետաքրքրված Նախիջևանով, ըստ ամենայնի, 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական բանակի հակաահաբեկչական գործողությունը անկատար է թողել նրա շատ ցանկություններ»,-ասել էնա։
Հատկանշական է այն, որ Ռուբեն Վարդանյանից հետո այդ աշխատասենյակում պետնախարարի պաշտոնում զբաղեցվել են Գուրգեն Ներսիսյանը (2023 թ փետրվարի 24), Սամվել Շահրամանյանը (2023 թվականի օգոստոսի 31), այնուհետև Արթուր Հարությունյանը (2023 թ սեպտեմբերի 18):
Վարդանյանը պետնախարարի պաշտոնը ստանձնել է 2022 թվականի նոյեմբերի 4-ին և պաշտոնավարել 3.5 ամիս՝ մինչև 2023 թվականի փետրվարի 23-ը: 2023 թվականի փետրվարի 23-ին նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին ազատում է պաշտոնից:
Հիշեցնենք նաև, որ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, որ Վարդանյանը ձերբակալվել է Լաչինի սահմանային անցակետում՝ Արցախից դեպի Հայաստան ուղևորվելիս, այնուհետև տեղափոխվել է Բաքու:
Նյութի աղբյուր