Նազենի Հովհաննիսյանի «Live Talks» հաղորդման հյուրը երգիչ, դերասան Ռաֆ հարությունյանն է։ Հաղորդավարուհին զրույցը սկսեց Ռաֆի վերջին հարցազրույցից ու խոսեց դրանից հետո առաջացած քննարկումների ու սկանդալի մասին։ Նազենին նշեց, որ զրույցին պատրաստվելու համար ուսումնասիրել է երգչի կյանքը, որը բավական խառը իրադարձություններով լի է։ Ռաֆը այսպես արձագանքեց.
« Ես էլ եմ զարմացած, ու չգիտեմ ինձ հետ ինչի ա էդպես լինում, բայց ամեն դեպքում ամեն ինչ անցողիկ ա, ու բոլորի շուրջ էլ պտտվում են էնպիսի խոսակցություններ, որոնք եղան։ Իմ անձնային խնդիրն ա եղել անկեղծ ու բաց խոսել ինչ որ թեմաների մասին, և իրականում էդ հարցազրույցից հետո քննարկումներ ունեցել եմ նաև իմ կյանքի ուսուցչի՝ կուրսղեկիս հետ, ով ինձ մի բան ասաց, որ ես երբեք չլինեմ էդքան բաց՝ պետք չի, որովհետև ես ուղղակի զինում եմ էն բոլոր մարդկանց, ովքեր որ հնարավորությունը բաց չեն թողնում ու փորձում են ցավեցնել ինձ։
Թեկուզ դժվարությամբ, բայց հաղթահարեցի ամեն բան։ Ինքս իմ հետ, որովհետև ոչ ոք չտեսավ էն ամեն ինչն ու ապրումները, որ ես ունեցա։ Ես էմոցիոնալ մարդ եմ իմ տեսակով ուշատ անկեղծ եմ և կար ժամանակ, երբ ուղղակի ինստագրամում էլ իմ մտքերը ասում էի, Հիմա արդեն՝ վերջին շրջանում ունեմ թիմ, ու ինձ ասում են`«Ռաֆ սա ջնջի, կամ սա մի ասա»,ու տենց փորձում եմ ոչ էնքան բացել ինձ»,-փակելով այս թեման նշեց Ռաֆը։
Երգիչը նաև խոսեց նոր պլանների և անձնական կյանքի մասին։ Ուղիղ Եթերի ժամանակ Ռաֆին հետևորդներից մեկը հարցրեց`արդյոք նա հավատում է գրքային սիրուն։ Ռաֆը նախ փորձեց փիլիսոփայական պատասխան տալ, ապա նաև նշեց, որ նոր սիրելի ունի։
«Կարծում եմ ամեն մեկիս կյանքը չգրված գիրք է։ Բայց էս պահի դրությամբ կա էդ ամեն ինչը։ Այո, հիմա ես էլ ունեմ էդ գրքային սերը։ Շատ չակերտներ չեմ բացի, բայց իրոք կա ու ես կարողանում եմ ընդունել ու սիրել էդ գեղեցիկը։ Այսօր ոչ մի բանի պակաս չեմ զգում, վերջին շրջանում շատ-շատ խաղաղվել եմ, լիցքավորվել եմ»։
Նյութի աղբյուր