arnews.am-ը գրում է. Բլոգեր Արուսյա Կավկազը ակտիվ գործունեություն է ծավալում ինստագրամյան էջում։ Այս տարիների ընթացքում Արուսյան նաև լայն ճանաչում ունեցավ հանրության կողմից։
Նա հայտնի է իր խոհարարական հոլովակներով։ Նրա պատրաստած ուտեստները հիմնականում մեծ չափաբաժիններով են։
Ռուսաստանաբնակ այս հայ կինը ինստագրամյան էջում ունի ավելի քան 790.000 հետևորդ։
Հետաքրքիրն այն է, որ այսքան մեծ հետևորդների բանակ ունեցող բլոգերը չի կիսվել իր ընտանիքի կարևոր իրադարձություններից մեկով:
Բանն այն է, որ երեկ շքեղ հարսանիք է տեղի ունեցել. ամուսնացել է բլոգերի որդին: Երեկոյին ներկա են գտնվել մի շարք հայտնիներ` Արտաշ Ասատրյանը, Գրիշոն, Գոհար Ավետիսյանը,Արա և Ալիկ Ավետիսյանները և այլոք:
Ներկայացնում ենք բլոգերի որդու շքեղ հարսանիքի կադրերը:
Նյութի աղբյուր