‼️Մաքսիմալ տարածել ‼️
❗ Շտապ դրամահավաք․ Միասին փրկենք փոքրիկ Աննայի կյանքը❗
😍 Աննան 2.5 տարեկան է, ով ընտանիքի հետ տեղահանվել է Արցախից։ Նա աշխույժ, խելացի և ուրախ բալիկ է։ Շատ է սիրում խաղալ տիկնիկներով, նկարել իր մեծ եղբոր հետ ու երգել։
Աննայի սիրելի երգը, որը նա միշտ երգում է, «I’m a barbie girl» է։ Ամեն անգամ բժշկի մոտ գնալուց հետո, նա տանը բուժում է իր բոլոր տիկնիկներին նույն այն պրոցեդուրաներով, որոնք այդ օրը ինքն է անցել։
Աննան ունի քիմքի աջ շրջանի վասկուլյար արտերիովենոզ մալֆորմացիա, որը շատ հազվադեպ հանդիպող հիվանդություն է։ Երեխան շատ հաճախ ունենում է ներքին
արյունահոսություններ: Այս պահին նրա կյանքին մեծ վտանգ է սպառնում և անհրաժեշտ է շտապ վիրահատություն Գերմանիայի առաջատար կլինիկաներից մեկում, քանի որ ՀՀ-ում դա անհնար է իրականացնել։
Երեխայի բուժման համար առաջին փուլում անհրաժեշտ է շուրջ 17,500,000 դրամ, որից բուն վիրահատության արժեքը կազմում է շուրջ 15,000,000 դրամ: Մնացյալ գումարը կուղղվի բուժման հետ կապված ընթացիկ այլ ծախսերին:
Աննայի տեղահանված ընտանիքն ի վիճակի չէ ինքնուրույն հոգալ երեխայի բուժման համար անհրաժեշտ ծախսերը։
Եկեք միահամուռ ուժերով օգնենք Աննային անցնել այս դժվարին ճանապարհը և ապրել: Յուրաքանչյուրիս թեկուզ փոքրիկ ներդրումը կարող է նրան առողջ և երջանիկ կյանք պարգևել:
✅ Փոխանցումներ կարող եք կատարել reArmenia-ի միջոցով՝ https://shorturl.at/cTI8k
Ինչպես նաև հետևյալ կերպ.
✅ ArCa — 4083090010040213 (հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ M. Armen կամ Armen Martirosyan)
✅ Idram — 110001045 (հիմնադրամի ID-ն է)
✅ Սբերբանկ — 2202205622094305 (ստացող` Юрий Алексеевич, երեխայի բարեկամներից է)
✅ Բանկային փոխանցման միջոցով՝ Ամերիաբանկ, Ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ․ նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Աննա Աղամալյանի բուժման նպատակով»)
💳 AMD — 1570070033850100
💳 USD — 1570070033850101
💳 EUR — 1570070033850146
📁 Բոլոր ռեկվիզիտները կարող եք պատճենել այստեղ՝ https://bit.ly/46YfUlD
📑 Բժշկական ու ֆինանսական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://shorturl.at/PsAXe
Նյութի աղբյուր