«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի՝ ժողովրդին ուղղված կոչին և կիրառած բառամթերքին, մասնավորապես «Գնալու ես նեռ, Հայկի ժառանգները գալիս են» մտքին:
«Օրինակ, սրան ի՞նչ պատասխանես։ Արդյոք պե՞տք է պատասխանել, թե՞ թողնել, թող միջի որդերն իրեն էլ ուտեն։
Կա՜ գայթակղություն ասելու` ռեխդ փակի, կիրիլի վաստակ, կամ վանքի տավար։ Բայց անպատասխան թողնելն ավելի եմ գերադասում»,- գրել է Մեհրաբյանը։
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2-ին հոգևորականի կարգավիճակը սառեցրած Վազգեն (Բագրատ) Գալստանյանը կրկին հանրահավաք է հրավիրել՝ արդեն անհաշվելի անգամ պնդելով, թե «մտել են վճռական փուլ»:
Նյութի աղբյուր