Հրազենային կրակոցից մահացած զինծառայողը 18 տարեկան էր. մանրամասներ

Ժամեր առաջ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որ ժամը 10:00-ի սահմաններում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով:

«Լուրեր»-ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի զորամասերից մեկում՝ Տրետուքում:

Ըստ տեղեկությունների, Վահե Հարությունյանը գրություն է գրել և ինքնասպան եղել, նաև ասում են, որ ունեցել է առողջական խնդիրներ, որոնք զինվորական պարտադիր ծառայության հետ անհամատեղելի են եղել:

Նա 6 ամիս առաջ է զորակոչվել բանակ, 18 տարեկան է:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *