Երեխան ծնվել է ինքնաթիռում թռիչքի ժամանակ և ստացել ցմահ անվճար տոմս

Կահիրեի միջազգային օդանավակայանից դեպի Կամերունի «Դուալա» միջազգային օդանավակայան թռչող Boeing 737-800 ինքնաթիռի թռիչքի ընթացքում ուղևորներից մեկի մոտ երկունքի ցավեր են սկսվել։

Ինքնաթիռի անձնակազմն անհրաժեշտ առաջին բուժօգնություն է ցուցաբերել մորն ու նորածնին։ Այս մասին գրում է Ahram Online-ը։

Ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Լիբիայի հարավում գտնվող «Կուֆրա» միջազգային օդանավակայանում, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լիբիայի իշխանությունների հետ՝ մորն ու նորածնին ընդունելու և հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ:

Մանկան ծնունդից հետո Եգիպտոսի ազգային ավիափոխադրող EgyptAir-ը հայտարարել է, որ իր թռիչքներից մեկում ծնված նորածին աղջկան ցմահ անվճար տոմս է տալիս։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6-%D5%AE%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%A9%D5%AB%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A9%D5%BC%D5%AB%D5%B9%D6%84%D5%AB-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF-%D6%87-%D5%BD%D5%BF%D5%A1%D6%81%D5%A5%D5%AC-%D6%81%D5%B4%D5%A1%D5%B0-%D5%A1%D5%B6%D5%BE%D5%B3%D5%A1%D6%80-%D5%BF%D5%B8%D5%B4%D5%BD

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *