ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն իր էջում ահազանգել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի հանրահավաքի ժամանակ երեխայի նկատմամբ հոգեբանական բռնության դեպքի մասին:
«Մեր քաղաքացիներից ահազանգ ստացա անհնազանդության ակցիաներից մի դրվագի վրա, թե ինչպես են մանկահասակ երեխային՝ 4-5 տարեկան, «օգտագործում» որպես «գործիք»՝ խաղալով նրա փխրուն հուզական, հոգեբանական վիճակի վրա, մանիպուլացնելով նրան։
Նախ սովորեցնում են վանկարկել՝ «նեռին հեռացնել», հետո ստիպում իրենց հարցին ի պատասխան, թե «ի՞նչ պետք է անենք», բղավել՝ բառակապակցությունը։
Լրագրողի հարցին ի պատասխան, թե նեռը ով է, սովորեցնում ասել, որ «Նիկոլը»։
Ապա լրագրողի հարցին, թե ինչու՞ է նեռ, երեխան միամտաբար ասում է «գողություններ է արել», հավանաբար իմանալով, որ դա վատ բան է։
Ապա հարցնում են, թե ի՞նչ է գողացել, էլի սովորեցնում են ասել՝ «հայրենիք է գողացել»։
Սույն տեսանյութով խնդրում եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին ի նպաստ երեխայի լավագույն շահի ուսումնասիրել միջադեպը»,- գրել է Հակոբյանը։
Նյութի աղբյուր