«Էներգետիկներ հաճախ է օգտագործել». մանրամասներ՝ աշակերտի հանկարծամահության դեպքից

Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղի դպրոցում այսօր հանկարծամահ եղած 10-րդ դասարանի Դավիթը մինչ այս առողջական որևէ խնդիր չի ունեցել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Երազիկ Մեսրոպյանն ասել է, որ տղան դպրոցի լավագույն աշակերտներից էր։

«Բոլորս շատ վատ վիճակում ենք այս պահին, լավ սովորող երեխա էր, Հայոց պատմություն առարկայից հանրապետական օլիմպիադայի մասնակից էր։ Բոլորիս համար այս մահն անհասկանալի է, ոչ հարված է ստացել, ոչ էլ ֆիզիկական լարվածություն է եղել։ Ուղղակի կանգնած տեղն ընկել է ֆիզկուլտուրայի ժամին։ Բոլոր հարցերի պատասխանը դատաբժշկական փորձաքննությունը կարող է տալ»։

Արագածոտնի մարզպետարանի հանրակրթության վարչության պետ Գալուստ Թադևոսյանն էլ հայտնել է, որ վաղը դատաբժշկական փորձաքննության պատասխանը կլինի։

«Դասընկերներն ասում են, որ էներգետիկների նկատմամբ սեր է ունեցել ու հաճախ է օգտագործել, որքանով կարող էր դա պատճառը լինել՝ չգիտեմ։

Ֆիզկուլտուրայից առաջ մայրենի, մաթեմատիկա առարկաներն են եղել, նորմալ նստել է դասին, իսկ ֆիզկուլտուրայի դասաժամին պատրաստվել են բասկետբոլ խաղալ, բայց դեռ խաղը չսկսած՝ կանգնած տեղն ընկել է»։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *