«Լուրը բոլորիս համար անսպասելի էր». Ինչ են պամում մահացած Վահե Հարությունյանին ճանաչողները

Հոկտեմբերից 6-ին, ՊՆ N զորամասում հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանը Սյունիքի մարզի Ագարակ համայնքից էր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, News.am–ի հետ զրույցում հայտնեց Ագարակի միջնակարգ դպրոցի տնօրեն Անժելա Աղայանը։

«Լուրը բոլորիս համար էր անսպասելի, որովհետև Վահեն երբեք վարքի շեղում չի ունեցել, խնդիրներ չի ունեցել, տարիքային անախորժություններ, խոսակցություններ տղաների հետ չի ունեցել»,–պատմեց դպրոցի տնօրենը։ Անժելա Աղայանի խոսքով, 21-ամյա Վահեն ընտանիքի ավագ զավակն էր՝ երկվորյակ քույր ու եղբայր ունի։

«Վահեն հավասարակշռված աշակերտ էր, զուսպ, հարգալից և՛ ուսուցիչների, և՛ դասընկերների նկատմամբ։ Երբեք դիտողության չի արժանացել, կոնֆլիկտային իրավիճակներում չի հայտնվել։ Լավ ընտանիքից է, ծնողները քաղաքում հարգված են»,–պատմեց դպրոցի տնօրենը՝ նշելով, որ Վահեն ընդունվել էր Երևանի պոլիտեխնիկական համալսարան, բանակից զորակոչվելուց հետո սկսելու էր ուսումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Источник: https://ipress.am/hy/page/%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%A5%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B4%D5%A1%D5%B0%D5%A1%D6%81%D5%A1%D5%AE-%D5%BE%D5%A1%D5%B0%D5%A5-%D5%B0%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B9%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *