Ֆիզկուլտուրայի դասին կյանքից զրկված երեխան պարբերաբար ասել է՝ սիրտս ցավում է․ դեպքից հետո դպրոցում զանգը չի հնչում․ տնօրենը՝ հարցաքննության մասին… տեսանյութ

armlur.am-ը գրում է. Դպրոցներում երեխաների մահվան առեղծվածային մահվան դեպքերը շարունակում են խիստ մտահոգությունների տեղիք տալ, թե ինչ հանգամանքներում են երեխաները մահանում՝ ըստ ծնողների չունանալով որեւէ առողջական խնդիր:

Սեպտեմբերի 28-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ 9-ամյա Էլեն Շ․-ն։

Վերջինիս հորաքույրը հայտնել էր, որ սեպտեմբերի 19-ին եղբոր 10-ամյա աղջիկը սովորականի նման այցելել է դպրոց։ Ժամը 13։00-ի զանգել են երեխայի 19-ամյա քույրիկին, այլ ոչ հայրիկին, կամ՝ մայրիկին և ասել, որ երեխային տեղափոխում են Վեդիի բժշկական կենտրոն, բայց լուրջ բան չկա, թող ծնողները գան այնտեղ։ Եղբորս այնտեղ չեն ասում՝ ինչ է եղել, սուտ ինֆորմացիա են տարածում, բայց երեխայի աջ թևը ջարդված է լինում, գանգուղեղը՝ 3 տեղից կոտրված և գտնվելիս է լինում կոմայի մեջ։

Երեկ հերթական սարսափելի լուրջ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Նոր Երզնկա գյուղի դպրոցից երեխայի դի է տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում վոյելբոլ խաղալու ժամանակ իրեն վատ է զգացել, ու մինչ շտապօգնության ժամանումը, հանկարծամահ է եղել:

Մահացածը 15 ամյա Դավիթն է :

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *