Ինչպես է հուժկու «Միլթոն» փոթորիկը մոտենում ԱՄՆ-ին․ Տեսանյութ

Համացանցում է հրապարակվել մի տեսանյութ, որտեղ պատկերված է հզոր «Միլթոն» փոթորիկը, որը մոտենում է ԱՄՆ-ին, մասնավորապես` Ֆլորիդային։

Փոթորիկը այժմ շարժվում է գրեթե 15 կմ/ժ արագությամբ, իսկ քամու պոռթկումները հասնում են 300 կմ/ժ-ի։ Օդերևութաբանները փոթորիկի համար սահմանել են առավելագույն` հինգերորդ մակարդակ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Միլթոնը կարող է դառնալ ամենաուժեղը վերջին 100 տարվա ընթացքում։ Այն կհարվածի Միացյալ Նահանգների արևմտյան ափին չորեքշաբթի երեկոյան` տեղական ժամանակով։ Ֆլորիդայի բնակչությունը զանգվածաբար տարհանվում է, իսկ

Ամերիկայի նախագահ Ջո Բայդենը չեղարկել է իր այցը Ռամշտեյն բազա, որտեղ պետք է քննարկվեր Ուկրաինայի խնդիրը։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *