Տատը հայտնել է, որ 21-ամյա թոռը տուն չի վերադարձել․ նրա մարմինը հրկիզված են գտել

Հուլիսի 17-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ թոռը` 2003 թ. ծնված Հայկ Մաղաքյանը, հուլիսի 9-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել:

Ձեռնարկվել են միջոցառումներ՝ երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ, բայց` անարդյունք: Նրա անհետ կորելու վերաբերյալ նաև տեղեկությունը տարածվել է մամուլով և սոցիալական ցանցերով ու կրկին՝ անարդյունք:

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ըստ կարգի` Լոռու մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

«Քննչական նպատակային գործողությունների, ինչպես նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը Լոռի Բերդ համայնքում երեք ընկերներ և նրանցից մեկի եղբայրը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ապօրինաբար կյանքից զրկել են Հայկ Մաղաքյանին և դին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել ու թաքցրել։

Սեպտեմբերի 25-ին, վարույթը հսկող դատախազի որոշմամբ, բոլոր չորսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց: Հաջորդ օրը նրանցից երեքը ձերբակալվեցին. խափանման միջոց ընտրվեց կալանքը:

Հետագա գործողությունների արդյունքում պարզվեց նաև դիակը թաքցնելու վայրը: Ստեփանավան քաղաքի մերձակա դաշտում դիակը հրկիզել էին ու թաղել։

Դիակը հայտնաբերվեց հոկտեմբերի 9-ին։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *