71 տարեկանում մահացել է էստրադային-ջազ երգչուհի Զառա Տոնիկյանը․ 1992 թվականից նա բնակվում ու ստեղծագործում էր Բելգիայում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհի Վակա Դավթյանը․ «Զառան մահացել ա, մահացել ա մեկ ամիս առաջ ու ոչ մի տեղ, ոչ մի բան չի ասվել… Ամոթ մեզ …»,-գրել է նա։
Արվեստագետ Կարեն Հակոբյանն էլ գրում է․ «Զառան այլևս մեզ հետ չէ… ինչպես գեղեցիկ կապույտ երազ, անկրկնելի էություն, միշտ իմ սիրո և աղոթքների մի մասը…
Ես չգիտեմ, թե ինչպես է դա տեղի ունեցել, ես պարզապես իմացա, որ նա այլևս չկա։ Արդեն մեկ ամիս… մեկ ամիս»։
Նյութի աղբյուր