COVID-19 համաճարակի սկզբից ի վեր կատաղի բանավեճերը շարունակվում են. որտեղի՞ց է հայտնվել այս վիրուսը: Դրա արհեստական ծագման տեսության օգտին արդեն բազմաթիվ փաստարկներ են ներկայացվել՝ այն բուծվել է Ուհանի գաղտնի լաբորատորիայում, կամ նախագծվել է ամերիկացիների կողմից…
Cell գիտական ամսագրում հրապարակված նոր հոդվածը համոզիչ ապացույցներ է տալիս այն մասին, որ SARS-CoV-2 վիրուսն ինքնաբերաբար առաջացել է Ուհանի շուկայում, որտեղ մի շարք տարբեր կենդանիներ են պահվել վանդակներում: Այսպիսով, ոչ ոք ոչինչ չի ստեղծել: Լավագույն կենսատեխնոլոգը, ինչպես հաճախ է պատահում, բնությունն է։
Գիտնականների մի խումբ վերլուծել է գենետիկական տեղեկատվությունը, որը հավաքվել է դեռևս 2020 թվականի սկզբին Ուհանի Հուանան ծովամթերքի շուկայում և եզրակացրել, որ COVID-19 կորոնավիրուսի տարածման սկզբնական աղբյուրը այստեղ է և ուրիշ ոչ մի այլ տեղ:
Այսինքն, դա ամենևին էլ կապված չէ որևէ լաբորատորիայի արտահոսքի հետ։ Հրապարակման հեղինակները նշում են, որ SARS-CoV-2-ի գենետիկական բազմազանությունը սերտորեն կապված է կոնկրետ այս շուկայի հետ. «SARS-CoV-2-ի ավելացված կոնցենտրացիաները հայտնաբերվել են վայրի կենդանիների վաճառասեղանի մոտ և ներսում»: Հետազոտության ընթացքում գիտնականները հայտնաբերել են վայրի կենդանիների ԴՆԹ բոլոր նմուշներում, որոնք դրական են SARS-CoV-2 են ունեցել՝ կատուներ, բամբուկե առնետներ և ջրարջ շներ, որոնք նախկինում ճանաչվել էին որպես վիրուսի հնարավոր միջանկյալ հյուրընկալողներ:
Չղջիկները, կարծես թե, մեղք չունեն:
Ինչպես գրել է հայտնի կենսաբան Ալեքսանդր Պանչինը Telegram-ի իր ալիքում, հեղինակներն օգտագործել են գենետիկական նյութի նմուշներ, որոնք մեծ քանակությամբ վերցվել են Ուհանի շուկայի առանձին տաղավարներից՝ համաճարակի սկզբում։ Որոշ կետեր չափազանց հարուստ են եղել կորոնավիրուսի վաղ նմուշներով։ Դրանք նաև այլ վիրուսներ են պարունակել, որոնք վարակում են կենդանիներին։
«Ենոտանման շներն, օրինակ, միանշանակ SARS-CoV-2 կորոնավիրուսի կրողներ են։ Եվ ոչ միայն նրանք։ Շուկայի այն հատվածում, որտեղ շատ վիրուս կա, կան բազմաթիվ պոտենցիալ վարակիչ կենդանիներ։ Ո՞վ կմտածեր»,- նշում է Պանչինը։
Աշխատության հեղինակները հիշեցնում են, որ COVID-19-ով ամենավաղ վարակները հայտնաբերվել են նրանց մոտ, ովքեր աշխատել կամ այցելել են ծովամթերքի այս շուկա։ COVID-19-ի վաղ դեպքերի հետահայաց վերանայումը հայտնաբերել է 2019 թվականի դեկտեմբերին հիվանդության հաստատմամբ 174 հիվանդի, որոնց 32%-ը եղել է այդ շուկայում: Հիվանդները, ովքեր շուկայում չեն աշխատել, ինչպես պարզվել է, մոտ են ապրել շուկային։
Բացի այդ, Covid-ից մահացության մեծաքանակ դեպքեր առաջին անգամ գրանցվել են Հուանան շուկայի շրջակա քաղաքներում:
«Շուկաներում մարդկանց և կենդանիների միջև շփման բարձր ինտենսիվությունը վկայում է այն մասին, որ բարձր վարակիչ վիրուսով վարակված կենդանիների շուկա մտնելուց հետո տեղի են ունենում մի շարք զոոնոզային իրադարձություններ: Սա, օրինակ, ավելի ուշ նկատվել է 2021 թվականին COVID-19-ի տեղական բռնկման ժամանակ, որը առաջացել է Հոնկոնգի կենդանիների խանութում համստերներից մի քանի երկրորդական փոխանցման հետևանքով»,- գրում են թերթի հեղինակները։
Նյութի աղբյուր