Հիվանդանոցում վերջին անգամ հայրս ասաց… ի՞նչ է ասել Էմմի հայրը հիվանդանոցում՝ մահից առաջ…մանրամասներ

Վերջերս «Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրն է՝ Էմմա Բեջանյանը։

StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել հետաքրքիր մտքերը։

Էմմին հաղորդման սկզբի հատվածում խոսեց ծնողների կորստի մասին.

«Միայն ծնողներիս բացակայությունն է,որ ինձ խանգարում է հիմա։Մեկ-մեկ ընկերներս նույնիսկ ասում են` բաց թող նրանց ։Դու անընդհատ խոսում ես նրանց մասին, մտքերով գնում ես հետ։Ինձ թվում է յուրաքանչյուր մարդ, ով ինչ-որ կորուստ է ունեցել, ինձ հետ կհամաձայնվի, և ես չեմ ուզում բաց թողնել։Անհնարին է ինչ-որ կերպ լրացնել բացը և մանկության հետ կապված միայն այն,որ գիտեմ նրանք եղել են ամեն օրվա ,ամեն ժամի մեջ, դա ամենակարևոր բանն է ինձ համար։Ես եղել եմ շատ ակտիվ երեխա ոմանց համար,իսկ ոմանց համար հանգիստ։

Այսինքն ելնելով իրավիճակից` կարողացել եմ ինձ դրսևորել։Ժամանակաշրջան է եղել ,երբ մայրս Մոսկվայում էր սովորում և դասերն ավարտվում էին ուշ ։Ես նրա հետ եմ եղել այդ ժամանակ և նրա կուրսեցիները պատմում էին միշտ,ասում էին որ մենք կյանքում չէինք պատկերացնում ,որ 5-6տարեկան երեխան մինչև գիշերվա ուշ ժամը նստի խելոք,չշարժվի,չխանգարի մեր դասերին,ուսուցիչների համար խնդիր չառաջացնի։

Ոմանք էլ ասում են ,որ ես այնքան ակտիվ էի ,որ ուզում էին բռնել և խեղդել ։Շատ եմ սիրել առանձնանալ իմ սենյակում ,որովհետև սիրել եմ երաժշտություն լսել,նկարչություն էի սիրում անել,քանդակել։Մեր տանը միշտ եղել են տարբեր արվեստագետներ, նկարիչներ, քանդակագործներ, գիտականներ և բժիշկներ, ամեն տեսակի մարդիկ,ովքեր ինձ ինչ -որ կերպ հետաքրքրել են, ես պահը բաց չէի թողում և անպայման մասնակցում էի այդ երեկույթներին։Երբեմն ինձ ասում էին` դու վերջում դառնալու ես մեծացած փոքրացած։

Վերջին շրջանում պապաս ամեն րոպե ասում էր Էմմի, Էմմի, Էմմի։Ասեց` Էմմի, Էմմի, Էմմի, պապադ գնում է։Ասեցի` լավ պապա, հավես չկա տենց բաներ խոսես։Կանգնած պատուհանից նայում էր Առնո Բաբաջանյանի արձանին ։

Խնդրեց ,ասեց` ինչ ուզում ես վաճառի,քանդակներս,գործերս, միայն տունը չվաճառես,որովհետև գիտակցում էր,որ մամայիս առողջության հետ էլ կարող է ֆինանսական խնդիրներ լինեն։Ես էլ ծիծաղելով ասեցի ոչ միայն չեմ վաճառելու,այլ նաև ամբողջ շենքը գնելու եմ։Բացի ինձանից ոչ ոք չգիտեր, թե ինչ եմ խոստացել պապայիս և հիմա երբ պատմում եմ,հասկանում եմ ,որ այն մարդիկ ովքեր պնդում էին տունը վաճառեմ ,որովհետև պապայիս կողմում կային ժառանգական խնդիրներ` հարցեր լուծելու,նրանք պահանջելով, որ տունը վաճառեմ չէին հասկանում` թե ինչի միջով էի անցնում։Ես երբեք սրա մասին չեմ խոսել և հիմա էլ չեմ խոսելու։Ուզում եմ, որ եթե ինձ լսում են` հասկանան պատճառը որն է եղել,որովհետև դա հորս վերջին խնդրանքն էր»։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *