«Հանգուցյալը» թաղման ժամանակ սկսել է ներսից հարվածել դագաղին

Հոկտեմբերի 10-ին Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում արտասովոր դեպք է գրանցվել:

Այվանսարայի «Hacı İlyas Yatağan» մզկիթում թաղման արարողության ժամանակ 86 տարեկան մահացած անձը սկսել է ներսից հարվածել դագաղին:

Ականատեսները պատմել են, որ բոլորն էլ լսել են այդ ձայնը և զգացել, թե ինչպես է ներսում եղած մարդը շնչում:

Շտապօգնության ժամանելուց հետո միայն դագաղը բացվել է և պարզ է դարձել, որ «հանգուցյալն», այնուամենայնիվ, ողջ է:

Չնայած այն բանին, որ Հալիթ Բայշուին բժիշկները տեղափոխել են հիվանդանոց և ցուցաբերել համապատասխան օգնություն, նա կրկին մահացել է, գրում է «Էրմենիհաբեր»-ը:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *