16-ամյա աղջնակն իր տան ննջասենյակի պահարանում նամակ է թողել. կասկածյալը նրա հետ սովորում է նույն դպրոցում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 8-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության մարզային վարչություններից մեկին է դիմել նշված մարզի բնակիչ 43-ամյա Արման Ա.-ն և հայտնել, որ իրենց մարզի բնակիչ

17-ամյա Սամվել Հ.-ն սեպտեմբերի 9-ին իր 16-ամյա դստեր հասցեին դպրոցում հաճախակի հնչեցրել է վիրավորական խոսքեր, տվել հայհոյանքներ, ինչպես նաև ցանկացել է հարվածել, ինչի պատճառով իր դուստրը ցանկացել է իր կյանքին վերջ տալ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ հոկտեմբերի 8-ին 16-ամյա աղջիկը տանից դուրս է եկել, իսկ նրա ննջասենյակում պահարանի մեջ հայտնաբերվել է նրա կողմից գրված գրառում՝ «իր կյանքին վերջն տալու մասին»։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աղջիկը և նրան, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանության հասցնելու մեջ կասկածվող տղան սովորում են նույն դպրոցում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Источник: https://ipress.am/hy/page/16-%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1-%D5%A1%D5%B2%D5%BB%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B6-%D5%AB%D6%80-%D5%BF%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%B6%D5%BB%D5%A1%D5%BD%D5%A5%D5%B6%D5%B5%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B6%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF-%D5%A7-%D5%A9%D5%B8%D5%B2%D5%A5%D5%AC

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *