Կինն իր նորածին երեխային թողել է օդանավակայանի զուգարանում.
Ռուս կինն Անթալիայի օդանավակայանի զուգարանում է թողել իր նորածին երեխային։ Հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ Անթալիայի օդանավակայանի հավաքարարները երեխային հայտնաբերել են հաշմանդամների համար նախատեսված զուգարանում, որից հետո դիմել են ոստիկանություն։ Ուժայինները պարզել են, որ երեխային լքել է ՌԴ քաղաքացի Է. Բ.-ն։
Երեխային օդանավակայանի աշխատակիցների կողմից հայտնաբերելուց 12 րոպե առաջ։ Կինը կարողացել է անցնել սահմանային հսկողությունը, սակայն ձերբակալվել է ինքնաթիռի օդ բարձրանալուց առաջ։
Շտապօգնության աշխատակիցների կողմից առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նորածին երեխան տեղափոխվել է հիվանդանոց։