47 ոստիկան թմրամիջոց օգտագործելու պատճառով հեռացվել է աշխատանքից․ Ահա թե ինչ է պարզվել

Այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումներում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցերին: 

Նախարարը հիշեցրեց, որ սկսել են ոստիկանության ծառայողների ատեստավորումը:

«Ցանկացած ոստիկան մինչև ատեստավորում անցնելը պարտադիր պետք է  անցնի թմրամիջոցների օգտագործման հետ կապված թեստը:

Մենք թմրամիջոց օգտագործելու պատճառով համակարգից հեռացրել ենք ոստիկանության 47 ծառայողի»,-ասաց Ղազարյանը:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *