Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. Տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղի Թումանյան փողոցի տներից մեկում մահացած քաղաքացի և վիրավորների կան:  

Ոստիկաններն ուպարեկնեը նշված փողոցի տներից մեկի 1-ին հարկում՝ ննջասենյակում, հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի, իսկ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 21 խումբը նշված բնակարանից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել նրանց:   Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ-ի Նաիրիի տարածքային վթարային ծառայության աշխատակիցները, քանի որ վարկածներից մեկով, հնարավոր է, շմոլ գազի արտահոսք եղած լինի, սակայն երբ «Գազպրոմ»-ի աշխատակիցները ժամանել են, տանը գազի հոտ չի զգացվել:  

Տեղի ունեցածը շմոլ գազի հետևանք է, թե սննդային թունավորում՝ պարզվում է, ինչպես նաև պարզվում է մահացածի և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը:  

Источник: https://ipress.am/hy/page/%D5%A1%D5%BC%D5%A5%D5%B2%D5%AE%D5%BE%D5%A1%D5%AE%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84-%D5%AF%D5%B8%D5%BF%D5%A1%D5%B5%D6%84%D5%AB-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81-%D5%B4%D5%A5%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%A5%D6%80%D5%AB%D5%BF%D5%A1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *