Աննա Հակոբյանը՝ նոր ոճով… Ես չեմ պատրաստվում գնումներ կատարել այլ երկրներում կամ Երևանում ներկայացված օտարերկրյա բրենդային խանութներից…Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել

Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Նա անդրադարձել է հայ դիզայներների աշխատանքին։

««Ես չեմ պատրաստվում գնումներ կատարել այլ երկրներում կամ Երևանում ներկայացված օտարերկրյա բրենդային խանութներից, ինչպես չեմ պատրաստվում կրել իտալական կամ ֆրանսիական կամ որևէ այլ երկրի արտադրության հագուստ…

Առաջիկայում բոլոր միջոցառումների ժամանակ մարդիկ ինձ կտեսնեն այն հագուստով, որը ես կկարողանամ ձեռք բերել հայ դիզայներների աշխատանքները ներկայացնող խանութներում…

Եվ որքան մեր դիզայներները զարգացնեն ու կատարելագործեն իրենց աշխատանքները, այնքան, հուսով եմ, ես ավելի լավ տեսք կունենամ»:

Այս խոսքերը ասել եմ 2018 կամ 2019 թվականին։ Ոչ մի կերպ չգանք կոնկրետ երբ եւ որտեղ:

Անցել է մի քանի տարի, եւ կարծես թե սկսում ենք մոտենալ իմ նշած նպատակին։ Նկատի ունեմ, կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ։

Այս առիթով ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել բոլոր այն դիզայներներին, ում հետ համագործակցել եմ այս ամբողջ ընթացքում։ Շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի, ավելի ու ավելի լավ որակ ապահովելուն ուղղված անկոտրել ջանքի համար», — նշել է նա։

Հակոբյանի խոսքով, աշխատանքը միշտ իր հետ արդյունքներ է բերում։

«Եվ որքան ճիշտ է այն կազմակերպվում, որքան ավելի գրագետ է արվում, այնքան այդ արդյունքները տեսանելի են լինում»։

Նա բոլորին մաղթել է ստեղծագործական անսպառ միտք, կատարելագործվելու անհատնում ցանկություն եւ մեծ-մեծ հաջողություններ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *