Սուրենյանը հայտնել է, թե դեռ որքան կպահպանվի հզոր ցիկլոնը
Վաղը ցերեկը գործող հզոր ցիկլոնը կտրուկ կկորցնի իր ուժը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Վաղը՝ ցերեկային ժամերին, կանխատեսվում է ամպամածության նոսրացում»,- ասել է նա:
Փրկարար ծառայությունից տեղեկացրել են, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Արագածի տարածաշրջանում այս պահին տեղում է թույլ ձյուն:
Նյութի աղբյուր